ԱՌԱԿՆԵՐ 31:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա տան ճանապարհները պարկեշտ են, և նա պարապության հաց չի կերել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իր տան գործերն է հսկում և ծուլության հացը չի ուտում։ |
Նրա ողորմածությունները իր որդիներին ոտքի են կանգնեցնում և մեծարում։ Նրա ամուսինը գովում է նրան՝ ասելով.
և ջանաք ապրել խաղաղ, միայն ձեր գործով զբաղվել և աշխատել սեփական ձեռքերով, ինչպես որ պատվիրել ենք ձեզ,
Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ ձեզ, որ հեռու մնաք բոլոր այն եղբայրներից, որ ծույլ կյանքով են ապրում և ոչ այն օրինակով, որ ստացաք մեզնից.
և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։