4 որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, իրենց զավակներին,
4 որպեսզի դեռատի կանանց խրատեն, որ լինեն այրասեր, որդեսեր,
Բայց երիտասարդ այրի կանանց մերժի՛ր, որովհետև երբ ցանկասիրությամբ են լցվում, Քրիստոսի դեմ են դառնում և ուզում են ամուսնանալ։
Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, զավակներ ծնեն, տնարար լինեն և հակառակորդին չարախոսելու որևէ առիթ չտան,
պառավներին՝ որպես մայրերի, դեռատիներին՝ որպես քույրերի, կատարյալ մաքրությամբ։
Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ,
լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։