ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
ԱՌԱԿՆԵՐ 30:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված ինձ իմաստություն սովորեցրեց, և ես սրբերի գիտությանը խելամուտ եղա ու սրբությունները ճանաչեցի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես իմաստություն չեմ սովորել և Ամենասուրբի գիտությունը չգիտեմ։ |
ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
մեզ հե՛տ դարձրեք այդ ճանապարհից, հեռացրե՛ք մեզ այդ շավղից, մեր միջից հանե՛ք Իսրայելի Աստծու օրենքները»։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ»։
Ձայնակցում էին իրար և ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։
Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։
Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։
Այս է հավիտենական կյանքը. որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու, նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։
Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։
Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բացում է, և չկա մեկը, որ փակի. փակում է, ու չկա մեկը, որ բացի։
Եվ չորս կենդանիները, որոնցից ամեն մեկը շուրջանակի ուներ վեց թև և ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր անդադար ասում էին. «Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Ամենակա՛լ Տեր, Աստվա՛ծ, որ Է-ն ես և ես և որ գալու ես»։