ԱՌԱԿՆԵՐ 29:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբարիշտների բազմանալուց շատանում են մեղքերը, իսկ արդարները պիտի ապրեն, որ տեսնեն նրանց կործանումը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ բազմանում են անիրավները, հանցանքը շատանում է, բայց արդարները նրանց վայր ընկնելը կտեսնեն։ |
Մեղավորները՝ խոտի պես բուսնելով, Եվ անօրենություն գործողները՝ ծաղկելով, Կկործանվեն հավիտյանս հավիտենից,
Արդարների գովասանքից ուրախանում են ժողովուրդները. ամբարիշտների իշխանության տակ հեծում են արդարները։
Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։
Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։