ԱՌԱԿՆԵՐ 28:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մահապարտին երաշխավորողը փախստական է դառնում և չի դադարում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արյունապարտ մարդը մինչև գերեզման կփախչի. թող ոչ ոք նրան չօգնի։ |
Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։
Եվ Աբեսաղոմը փախավ։ Դիտանոցի երիտասարդ պահակն իր աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ մի խումբ մարդիկ են գալիս լեռան լանջի զառիվայր ճանապարհով։ Նա եկավ ու պատմեց արքային՝ ասելով. «Որոնիմի ճանապարհին՝ լեռան լանջին, մարդկանց տեսա»։
Սողոմոնին հայտնեցին, որ Հովաբը փախել մտել է Տիրոջ խորանը և բռնել զոհասեղանի եղջյուրներից։ Սողոմոնը լուր ուղարկեց Հովաբին՝ ասելով. «Քեզ ի՞նչ եղավ, որ փախար զոհասեղանի մոտ»։ Հովաբն ասաց. «Վախեցա քեզնից ու փախա Տիրոջ մոտ»։ Սողոմոն արքան Հովիդայեի որդի Բանեային ասաց. «Գնա սպանի՛ր Հովաբին ու թաղի՛ր նրան»։
Կխոսես նրա հետ ու կասես. այսպես է ասում Տերը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, ապա դրա համար այսպես է ասում Տերը. “Այն տեղում, որտեղ շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արյունը, նույն տեղում լափելու են նաև քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ”»։
“Ես,- ասաց Տերը,- երեկ տեսա Նաբոթի ու նրա որդիների արյունը. դրա համար ես քեզ պիտի հատուցեմ այս ագարակում”։ Արդ, վերցրո՛ւ նրան ու նետի՛ր այդ արտը, ինչպես ասել է Տերը»։
Եթե մեկը մտադրվելով նենգությամբ սպանի իր նմանին, անգամ եթե փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, նրան պիտի պոկել զոհասեղանից ու սպանել։
Բայց Նաթանի որդի Իսմայելը ութ տղամարդու հետ փրկվեց Հովնանի ձեռքից և ընկավ ամովնացիների մոտ։
Երբ տեղացիները սողունին նրա ձեռքից կախված տեսան, միմյանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թեպետ ծովից փրկվեց, բայց Արդարությունը նրան թույլ չտվեց, որ ապրի»։
Իսկ եթե մեկն ատի իր մերձավորին և դարանակալելով հարձակվի նրա վրա, հարվածելով սպանի նրան ու փախչի այդ քաղաքներից մեկնումեկը,