Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Հովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին և խփեցին Աբեսաղոմին և սպանեցին նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Հովաբի զինակիրներից տասը երիտասարդներ շրջապատեցին, խփեցին Աբիսողոմին և սպանեցին նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։


Հովաբն ասաց. «Քեզ հետ կորցնելու ժամանակ չունեմ»։ Եվ Հովաբը երեք նետ վերցրեց և դրանցով խոցեց Աբեսաղոմի սիրտը, մինչ նա կենդանի էր կաղնու վրա։


Հովաբը եղջերափող հնչեցրեց, և զորքը նրա հետ վերադարձավ, որպեսզի չհետապնդեն Իսրայելին, որովհետև Հովաբը խնայում էր զորքին։


Աբեսաղոմը, որին մեզ թագավոր օծեցինք, մեռել է պատերազմում։ Հիմա ինչո՞ւ չեք խոսում արքային հետ դարձնելու մասին»։ Ողջ Իսրայելի ասած այդ խոսքերը հասան արքային,


Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։


Չարակամը հակառակություն է առաջ բերում, իսկ Տերն անողորմ հրեշտակ է արձակում նրա վրա։


Մահապարտին երաշխավորողը փախստական է դառնում և չի դադարում։


Փոս փորողն ինքը փոսի մեջ կընկնի, իսկ ցանկապատ քանդողին կխայթի օձը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ