ԱՌԱԿՆԵՐ 28:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով չար ճանապարհով մոլորեցնում է ուղղամիտներին, ապականության մեջ է ընկնելու։ Անբիծները պիտի բաժանեն բարիքները, անօրենները պիտի անցնեն բարիքների կողքով և չեն մտնելու նրանց մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուղղամիտներին չար ճանապարհի մեջ մոլորեցնողն ինքը կընկնի իր փոսի մեջ, բայց պարկեշտները բարիք պիտի ժառանգեն։ |
Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, Որ պատմեմ ողջ օրհնությունդ Սիոնի դստեր դռներին Եվ ցնծամ քո փրկագործությամբ։
Արդարության բազմացումով շատանում է զորությունը, իսկ ամբարիշտները արմատախիլ լինելով պիտի կորչեն երկրից։ Արդարների տները պիտի մնան մեծ զորությամբ, իսկ ամբարիշտների պտուղները պիտի կորչեն։
Հեզաբարո մարդիկ կբնակվեն երկրում, անմեղները կմնան այնտեղ։ Այո՛, ուղիղնե՛րը կբնակվեն երկրում, և անարատները կմնան այնտեղ։
Ով գնում է արդարությամբ, օգնություն է գտնելու, իսկ ով թյուր ճանապարհ է բռնում, նրանով կխճճվի։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
որոնք սպրդել էին՝ լրտեսելու մեր այն ազատությունը, որ ունենք Քրիստոս Հիսուսով, որպեսզի մեզ ծառա դարձնեն։
Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները։
չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։
Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։
Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։