Բոլոր անմիտների մարմինները պիտի ալեկոծվեն, որ խորտակվեն նրանց հիմարությունները։
Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։
Եթե արդարը հազիվ է փրկվում, ի՞նչ կլինի ապա մեղավորի և ամբարիշտի վերջը։
Ինչպես շունն է դառնում ատելի, երբ դառնում է իր փսխածին, այնպես էլ անմիտն է իր չարությամբ, երբ դառնում է դեպի իր մեղքերը։
Հարբեցողի ձեռքերը լի են փշով, իսկ ծառայությունը անմիտի ձեռքերում է։
Աստված կհատուցի յուրաքանչյուրին նրա գործերի համաձայն.