ԱՌԱԿՆԵՐ 25:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստուն խոսքերը նման են սարդիոնով շարված ոսկի խնձորի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։ |
Շուրթերը բարի խոսքերի պատասխաններ են սիրում, իսկ ով դիմադրությամբ է պատասխանում, իր վրա հեռացումի խոսքեր է հրավիրում։
Գուցե նախատի քեզ բարեկամդ, և քո թշնամությունն ու մարտը չվերջանա, այլ մահվան պես քեզ լինի։
Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խոսքեր գտնի ու գրի ճշմարիտ և ուղղամիտ խոսքերով գրություններ։
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։
Դավիթը նրա ձեռքից առավ այն ամենը, ինչ բերել էր, և նրան ասաց. «Գնա՛ քո տունը խաղաղությամբ։ Տե՛ս, քո խոսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»։