ԱՌԱԿՆԵՐ 24:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և եթե թողնես այն, խոպան կդառնա, ամենուր մոլախոտ կաճի, կմնա լքված, գետնին կթափվեն նրա պատի քարերը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա բոլորի մեջ փշեր էին աճել, նրանց մակերեսը եղինջն էր ծածկել, և նրա քարե պատը փուլ էր եկել։ |
ապա ցորենի փոխարեն եղինջ թող բուսնի այնտեղ, գարու փոխարեն՝ մորենի»։ Եվ Հոբը դադարեց խոսելուց։
Տիրոջից երկյուղը կենդանություն է մարդուն. իսկ աներկյուղը մոլորյալ շրջում է դռներին, ապրում է տեղերում, որտեղ երբեք այցելու չի ունենա։
Ծուլության պատճառով են խոնարհվում ծածկի գերանները, և ձեռքերի պարապությունից է տունը կաթում։
Հիմա ես ինքս կասեմ, թե ինչպե՛ս եմ վարվելու իմ այգու հետ. կքանդեմ նրա ցանկապատը, և թող հափշտակության ենթարկվի այն. կկործանեմ նրա պարիսպները, և թող ոտքի կոխան լինի այն։
Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։
Այսպես է ասում Տերը ձեզ՝ Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներիդ. «Հերկե՛ր հերկեք ձեզ համար, փշերի մեջ մի՛ սերմանեք։
Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։