Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 24:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Ահա բոլորի մեջ փշեր էին աճել, նրանց մակերեսը եղինջն էր ծածկել, և նրա քարե պատը փուլ էր եկել։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 և եթե թողնես այն, խոպան կդառնա, ամենուր մոլախոտ կաճի, կմնա լքված, գետնին կթափվեն նրա պատի քարերը,

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 24:31
16 Խաչաձեւ Հղումներ  

Ծուլությունից տանիքի գերանները փուլ կգան, և ձեռքերի անգործությունից տունը կկաթի։


Որովհետև Տերը Հուդայի և Երուսաղեմի մարդկանց այսպես է ասում. «Ձեր չհերկված հողը հերկե՛ք և մի՛ սերմանեք փշերի մեջ։


Հիմա ես ձեզ պիտի տեղյակ պահեմ, թե ի՛նչ եմ անելու իմ այգուն. ես կվերացնեմ նրա ցանկատունկը, որ նա ճարակ դառնա, կործանելու եմ նրա եզրապատերը, որ ոտքի կոխան դառնա։


Իսկ որ փուշ ու տատասկ է տալիս, անպետք է. նրան անեծքն է կպչում, և նրա վերջն այրվելն է։


Փշերի մեջ սերմանվածը նա է, ով լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են այդ խոսքը, և այն անպտուղ է լինում։


Ուրիշները փշերի մեջ ընկան, և փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին։


Որովհետև գինեմոլն ու որկրամոլը պիտի թշվառանան, իսկ քնկոտությունը պատառոտած հագուստներ կհագցնի։


Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։


Ձմեռը ծույլը չի հերկի. հունձքի ժամանակ կփնտրի, բայց չի ունենա։


Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի։


Թող ցորենի փոխարեն փուշ դուրս գա, և գարու փոխարեն՝ որոմ»։ Հոբի խոսքերը վերջացան։


Մացառներում բղավում էին, եղինջների տակ էին հավաքվում։


Եվ երբ որ տեսա, մտքիս մեջ պահեցի, նայեցի և խրատ առա։


Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա։


Խոպան եմ թողնելու այն. չպիտի էտվի, չպիտի բրվի, և ցախ ու փուշ պիտի բուսնի նրա մեջ։ Ամպերին հրամայելու եմ, որ նրա վրա անձրև չթափեն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ