Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։
ԱՌԱԿՆԵՐ 24:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբարիշտին մի՛ մոտեցրու արդարների արոտին, և մի՛ խաբվիր նրա որովայնի լիությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդարի բնակարանին դարանակալ մի՛ եղիր, ո՛վ անիրավ, նրա հանգստության վայրը մի՛ ավերիր։ |
Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։
Եվ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանան հարստության մեջ։
Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
նրանից շնորհ խնդրելով՝ աղաչում էին, որ Պողոսին Երուսաղեմ կանչի, մինչ նրանք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին Պողոսին սպանելու համար։
Նրանց դավադրությունը Սողոսին հայտնի դարձավ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռների մոտ էին՝ նրան սպանելու դիտավորությամբ։
Մինչ նրանք բարձրանում էին դեպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել. նրանց հարցրին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։