ԱՌԱԿՆԵՐ 23:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և օձից խայթվածի պես պիտի փռվես քո վախճանին, և ինչպես իժի թույն՝ գինին կտարածվի քո մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա վերջում օձի պես կկծի և իժի պես կխայթի։ |
Յուրաքանչյուրն իր գավազանը գցեց գետնին, և դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։
Քարբ օձի ձվեր են ծակում և սարդերի ոստայն հյուսում. եթե որևէ մեկը կամենա ուտել դրանցից, ծակ բացելով՝ նրա մեջ ջուր և քարբ օձ կգտնի։
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։
«Ես ահավասիկ ձեզ վրա սպանիչ օձեր եմ արձակելու, որոնց վրա թովչությունները չեն ազդելու,- ասում է Տերը,- և նրանք պիտի խայթեն ձեզ՝
Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,
Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։