Նրանք այդ գիշեր իրենց հորը գինի խմեցրին, և ավագը այդ գիշեր մերձեցավ իր հոր հետ։ Ղովտը չիմացավ ո՛չ նրա պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։
ԱՌԱԿՆԵՐ 23:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դժնդակություններն ու վարանումները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմն են կապտած աչքերը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՞ւմն է վայը, ո՞ւմն է վույը, ո՞ւմն են կռիվները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են առանց պատճառի վերքերը, ո՞ւմ են կարմրատակած աչքերը։ |
Նրանք այդ գիշեր իրենց հորը գինի խմեցրին, և ավագը այդ գիշեր մերձեցավ իր հոր հետ։ Ղովտը չիմացավ ո՛չ նրա պառկելու, ո՛չ վեր կենալու մասին։
Դավիթը կանչեց նրան։ Ուրիան կերավ նրա մոտ, խմեց ու հարբեց և երեկոյան քնեց իր տիրոջ ծառաների հետ իր անկողնում և իր տուն չգնաց։
Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։
Վա՜յ նրանց, ովքեր, առավոտյան վեր կենալով, ընկնում են ցքիի հետևից և օրն անցկացնում դրանով, որովհետև գինին նրանց շուտով պիտի այրի։
Վա՜յ ձեր այդ հզորներին, ովքեր գինի են ըմպում, և ձեր իշխաններին, ովքեր խառնված թունդ ցքի են խմում,