ԱՌԱԿՆԵՐ 23:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճշմարտությո՛ւնը ստացիր և չթողնես իմաստությունը, խրատը և խոհեմությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ճշմարտությունը գնի՛ր և մի՛ ծախիր. գնի՛ր նաև իմաստությունը, խրատը և ըմբռնումը։ |
Իմաստունի սիրտը ձեռք է բերում իմաստություն, իմաստունների ականջները խորհուրդներ են փնտրում։
Մի՛ հանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, հանդիմանի՛ր իմաստունին, և կսիրի քեզ, հիմարին, և նա ավելի կատի քեզ։
«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի, առանց գինու և ճարպի համար վճարելու։
«Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։
և թանկարժեք մի մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ մարգարիտը։
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
Բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ ինձ վկայում է ու ասում. “Կապանքներ ու նեղություններ են սպասում քեզ”։
կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը. որովհետև, աչքերը հառած, վարձատրության էր սպասում։
Մեր եղբայրները նրան հաղթեցին Գառան արյունով և նրա վկայության խոսքով, որովհետև չհամաձայնվեցին վիշապի հետ մինչև մահ։
Արդ, մի խորհուրդ տամ քեզ. ա՛ռ, գնի՛ր ինձնից կրակի բովով անցած ոսկի, որ հարստանաս. գնի՛ր սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի ծածկես քո մերկության անվայելչությունը, և քո աչքերին դե՛ղ դիր, որ տեսնես։