ԱՌԱԿՆԵՐ 21:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին պահում է նեղություններից։ |
Կյանքի շավիղները խոտորվում են չարիքներից, կյանքի երկարությունը արդարության ճանապարհներին է։ Ով ընդունում է խրատը, բարիքի մեջ կլինի, հանդիմանությունը պահողը կիմաստնանա։ Տիրոջ ճանապարհով զգույշ գնացողը պահում է իր հոգին. ով սիրում է կյանքը, զսպում է իր բերանը։
Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։