Հանի՛ր նրա հանդերձը, ով երաշխավորեց օտարին և հյուրընկալեց նրան։
Նրա՛ հանդերձը վերցրու, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։
Անզգամը չարիք է գործում, երբ խառնվում է արդարներին և ատում է զգուշության ձայնը։
փորձելու են քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից և օտարացնել արդար կարծիքից։
Կա ոսկի և բազում արտեր, բայց իմաստուն շուրթերն են պատվական անոթ։
Խաբեության հացը քաղցր է թվում մարդուն, նրա բերանը խիճով պիտի լցվի։
Ծակ կարաս է օտար տունը, իսկ օտար ջրհորը՝ նեղ։
Հանի՛ր նրա հանդերձանքը, ով չափից անց է թշնամանք տածում, քանզի նա ուրիշին էլ է ապականում։
Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ,
Որդյա՛կ, եթե քո բարեկամի համար երաշխավոր լինես, քո անձը կմատնես թշնամուն.
այդ կինը ընդառաջ է ելնում նրան պոռնկի կերպարանքով,
որպեսզի քեզ պաշտպանեն օտար և չար կնոջից, երբ խոսքերի պատրանքներով նա քեզ հրապուրի։