ԱՌԱԿՆԵՐ 20:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ականջը լսում, աչքը տեսնում է. երկուսն էլ Տիրոջ գործերն են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսող ականջ ու տեսնող աչք. երկուսն էլ Տերն է ստեղծել։ |
Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։
Այն օրը խուլերը պիտի լսեն այդ գրվածքի խոսքերը, և խավարի ու մեգի մեջ գտնվող կույրերի աչքերը պիտի տեսնեն.
որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։
Եթե ամբողջ մարմինը աչք լիներ, որտե՞ղ կմնար ականջը, և եթե ամբողջ մարմինը ականջ լիներ, որտե՞ղ կմնար հոտոտելիքը։