Այդ օրը Իսահակի ծառաները եկան և նրան հայտնեցին իրենց փորած ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր չգտանք» [𝕸 Ջուր գտանք]։
ԱՌԱԿՆԵՐ 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և եթե փնտրես այն իբրև ընտիր արծաթ և իբրև գանձ փնտրես այն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես, |
Այդ օրը Իսահակի ծառաները եկան և նրան հայտնեցին իրենց փորած ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր չգտանք» [𝕸 Ջուր գտանք]։
Դա կողակից չունեցող մարդն է, որ ոչ ոք չունի՝ ո՛չ որդի, ո՛չ էլ եղբայր, բայց նրա աշխատանքը վերջ չունի, և աչքն էլ չի կշտանում հարստությամբ։ Նա չի ասում. «Ո՞ւմ համար եմ ջանք թափում և ինչո՞ւ եմ հոգիս զրկում բարիքից»։ Սա ևս ունայնություն է և ժանտ զբաղմունք։
«Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։
Ամեն ոք, ով թողել է իր տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին, կամ արտերը՝ իմ անվան համար, հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։
Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։