Տերն իր համար մի թագավոր կհանի Իսրայելի վրա, որն այսօր իսկ բնաջինջ կանի Հերոբովամի տունը։
ԱՌԱԿՆԵՐ 2:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբարիշտների ճանապարհները կջնջվեն երկրից, և անօրենները կմերժվեն նրանից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։ |
Տերն իր համար մի թագավոր կհանի Իսրայելի վրա, որն այսօր իսկ բնաջինջ կանի Հերոբովամի տունը։
Այսպիսով Սավուղը, համաձայն Տիրոջ խոսքի, մեռավ իր այն անօրենությունների պատճառով, որ գործել էր Տիրոջ դեմ, որովհետև Տիրոջ խոսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ հարցրեց։ Սամուել մարգարեն պատասխան տվեց նրան,
Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։
Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։
Ուղիղների կատարելությունը առաջնորդելու է իրենց, իսկ արհամարհողների գայթակղությունը կործանելու է իրենց։
Ըստ այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքների՝ Տերը նրան կմեկուսացնի Իսրայելի բոլոր որդիներից, որպեսզի չարիք հասցնի նրան։
Գաղտնի բաները Տիրոջը՝ մեր Աստծունն են, իսկ հայտնիները՝ մերն ու մեր որդիներինը հավիտյան. կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը»։
Եվ Տերը՝ քո Աստվածը, աստիճանաբար կվերացնի այդ ազգերին քո առջևից։ Դու չպետք է նրանց միանգամից կոտորես, որպեսզի երկիրն ամայի չդառնա, և անապատի գազանները չբազմանան քո շուրջը։