ԱՌԱԿՆԵՐ 2:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քո ականջը կլսի իմաստությունը, սիրտդ էլ իմաստության կխոնարհեցնես, և դու այն իբրև խրատ կավանդես որդուդ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես, |
Ով ցանկանում է բարեկամներից հրաժարվել, պատճառներ է փնտրում. նմանը ամեն ժամ նախատինք պիտի կրի։
Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։
Երբ սիրտս տվեցի ճանաչելու իմաստությունը և տեսնելու այն զբաղմունքները, որ կատարվում են երկրի վրա (որովհետև մարդ կա, որի աչքին գիշեր թե ցերեկ քուն չի գալիս),
Ես տեսա այս բոլորը և սրտով քննեցի այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և այն, որ մարդն իշխում է մարդու վրա ու չարչարում է նրան։
Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։ Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
քանի որ սրանք ավելի ազնիվ մարդիկ էին, քան Թեսաղոնիկեում եղածները։ Նրանք ամենայն հոժարությամբ ընդունեցին խոսքը. հանապազորդ քննում էին Սուրբ Գիրքը՝ իմանալու, թե արդյոք այդ բաներն այդպե՞ս են։