12 Սիրտդ խրատի՛ն տուր, և քո ականջները պատրա՛ստ պահիր իմաստության խոսքերին։
12 Սիրտդ խրատի՛ տուր և ականջներդ՝ գիտության խոսքերի։
Ականջդ մոտեցրո՛ւ իմաստունների խոսքերին. իմ խոսքերը լսի՛ր ու հաստատիր քո սրտում և կհասկանաս, որ բարի են նրանք։
որովհետև հզոր է նրանց Փրկիչը՝ Տերը, և նրանց դատը կպաշտպանի քո դեմ։
Քո խրատը մի՛ խնայիր երեխային, քանզի եթե գավազանով հարվածես նրան, չի մեռնի,
Լսի՛ր, որդյա՛կ, և իմաստո՛ւն եղիր և ուղղի՛ր սրտիդ խորհուրդները։
Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։
Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։