Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։
ԱՌԱԿՆԵՐ 18:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։ |
Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։
Աստծով պիտի կատարեմ իմ գովաբանությունը Ամբողջ ցերեկվա ընթացքում. Աստծուն հուսացի ու չեմ վախենալու. Մարդն ի՜նչ կարող է անել ինձ։
Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք չլսեցին նրան կարճամտության և տաժանելի աշխատանքի պատճառով։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի պետք է ներեք և մխիթարեք նրան, որպեսզի չափազանց տրտմությունից չխորտակվի։
Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք.
Ուրախանում և ցնծում եք դրանով, որ այժմ դեպքերի բերումով, զանազան փորձությունների պատճառով փոքր-ինչ տրտմած եք,