ԱՌԱԿՆԵՐ 17:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խիստ խոսքը զսպողն իմաստուն է, համբերատար մարդը՝ խոհուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր խոսքերը զսպողը գիտուն է, և երկայնամիտ մարդը խոհեմ է։ |
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։