Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
ԱՌԱԿՆԵՐ 16:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ամեն ինչ արել է նպատակի համար. իսկ ամբարիշտները չար օրը պիտի կորչեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։ |
Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ են։ Եղավ երեկո, եղավ առավոտ. օր վեցերորդ։
Սահմանված է իբրև անգղերին կեր. իր մտքում ինքն էլ գիտի, որ հաստատ կործանվելու է։ Մթին օրը զարհուրեցնելու է նրան.
Ես քեզ խնայեցի այն բանի համար, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում։
Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։
Նրա ստեղծած ամեն բան բարի է իր ժամանակի մեջ. ահա մարդկանց սրտերում մի ամբողջ հավիտենություն է հաստատել Աստված, որպեսզի սկզբից մինչև վերջ մարդն այդպես էլ չկարողանա հասկանալ Աստծու ստեղծագործությունը։
բոլորին, որոնք երբևէ կոչվել են իմ անունով. որովհետև իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի և արարեցի նրան։
Իսկ եթե Աստված, իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել ուզենալով, մեծ համբերատարությամբ համբերեց բարկության արժանի անոթների հանդեպ, որոնք պատրաստ էին կորստի համար,
Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։
Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար,
«Մեր սուրբ Տե՛ր, Աստվա՛ծ, արժանի ես ընդունելու փառք և պատիվ և զորություն, որովհետև ամեն բան դու ստեղծեցիր, և քո կամքով ստեղծվեցին ու գոյություն առան»։