Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 15:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Սահմանված է իբրև անգղերին կեր. իր մտքում ինքն էլ գիտի, որ հաստատ կործանվելու է։ Մթին օրը զարհուրեցնելու է նրան.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Նա հացի համար թափառում է՝ ասելով՝ ո՞ւր է. գիտե, որ խավար օրը կողքին պատրաստ է։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 15:23
21 Խաչաձեւ Հղումներ  

Նրա համար ահավոր կործանում է պատրաստված.


Այլ մնում է ահեղ դատաստանի սպասումը և կատաղի կրակը, որ լափելու է Աստծու հակառակորդներին։


Բարկության օր է այն օրը, նեղության և վտանգի օր, թշվառության և կործանման օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր,


մի՞թե խավար չէ Տիրոջ օրը և ոչ թե լույս. աղջամղջային է, և նրա մեջ ճաճանչ չկա»։


խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։


Անապատի սրի ահից եկեք մեր պաշարները ներս տանենք։


Եգիպտացիներն ու ասորեստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար։


որովհետև եթե մարդ բազում տարիներ ապրի և այդ բոլոր տարիներին էլ ուրախ լինի, պիտի հիշի նաև խավարի այն օրերը, որոնք խիստ շատ են լինելու, քանզի ամեն եկող բան ունայնություն է։


Լույսից խավար են քշելու նրան,


Հողը կմշակես, բայց նա արդյունք չի տա։ Հառաչելով ու դողալով պիտի ապրես երկրի վրա»։


Թող չհավատա, թե կվերադառնա խավարից, որովհետև արդեն սրի է դատապարտված։


անձկությունն ու նեղությունն են նրա վրա հասնելու. կործանվելու է իբրև առաջին գծի զորավար,


խավարից էլ չի փրկվելու։ Նրա բողբոջը հողմն է թառամեցնելու. թափվելու է ծաղիկը նրա։


Տերն արդարին սովամահ չի անում, իսկ ամբարիշտների կյանքը պիտի կործանի։


Տերն ամեն ինչ արել է նպատակի համար. իսկ ամբարիշտները չար օրը պիտի կորչեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ