Որովհետև Տուբիան և Սանաբաղատը մեծ ամբոխ էին վարձել իմ դեմ, որ վախենամ և Տիրոջ տունը մտնելով՝ մեղանչեմ, և չար անուն դնեն ինձ վրա։
ԱՌԱԿՆԵՐ 16:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անօրեն մարդը փորձության է մատնում իր բարեկամներին և նրանց տանում չար ճանապարհներով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում վատ ճանապարհով։ |
Որովհետև Տուբիան և Սանաբաղատը մեծ ամբոխ էին վարձել իմ դեմ, որ վախենամ և Տիրոջ տունը մտնելով՝ մեղանչեմ, և չար անուն դնեն ինձ վրա։
Իրավախոհ արդարը սիրում է իր անձը, ամբարիշտների խորհուրդները կեղծ են։ Չարիքները հալածում են մեղավորներին, բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց.
Խաբեբա մարդը չարիքներ է նյութում, չարությամբ նենգության լապտերներ է բորբոքում և բարեկամներին բաժանում է իրարից։
Ով իր աչքերը սևեռում ու վատ բաներ է խորհում, և գոց շուրթերով ամեն տեսակ չարիք մտորում՝ այդպիսին չարի հնոց է։
Ուստի դուք, սիրելինե՛ր, իբրև նախապես իմացողներ, զգուշացե՛ք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։
Այդ գիշեր Սավուղը մարդ ուղարկեց Դավթի տուն, որ հետևեն և առավոտյան սպանեն նրան։ Դավթի կին Մեղքողը, այդ մասին նրան հայտնելով, ասաց. «Եթե այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կմեռնես»։
Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր, իմ թշնամուն բաց թողեցիր, և նա փրկվեց»։ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ասաց. “Արձակի՛ր ինձ, ապա թե ոչ, քեզ կսպանեմ”»։