Այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, քո գթությունը տարածվեց մեզ վրա, և մեզ փրկություն շնորհեցիր ու հաստատեցիր քո սուրբ վայրում։ Այսօր լուսավորեցիր մեր աչքը, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, և փոքրիշատե կենդանություն պարգևեցիր մեզ մեր ստրկության մեջ։
ԱՌԱԿՆԵՐ 15:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդու սիրտը պիտի խորհի իրավունքի մասին, որպեսզի Աստված ուղղի նրա ընթացքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աչքերի պայծառությունն ուրախացնում է սիրտը, բարի լուրը պարարտացնում է ոսկորները։ |
Այժմ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, քո գթությունը տարածվեց մեզ վրա, և մեզ փրկություն շնորհեցիր ու հաստատեցիր քո սուրբ վայրում։ Այսօր լուսավորեցիր մեր աչքը, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, և փոքրիշատե կենդանություն պարգևեցիր մեզ մեր ստրկության մեջ։
Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, Երբ խեղճացրին մեզ, և այն տարիների, Երբ չարչարանքներ տեսանք։
Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։
Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։
Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։