ԱՌԱԿՆԵՐ 14:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով աշխատում և մի բան է ավելացնում, իմաստություն է, իսկ անհոգը կարիքի մեջ պիտի ընկնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն տքնության մեջ օգուտ կա, իսկ շուրթերի դատարկաբանությունը միայն դեպի կարիք է տանում։ |
Ով ակնարկում է նենգ աչքով, մարդկանցից տրտմություն պիտի կրի, ով հանդիմանում է համարձակությամբ, խաղաղություն է բերում։
Մոլորյալները չարիքներ են նյութում, բարիները՝ ողորմություն և ճշմարտություն։ Չարիքներ նյութողները չեն ճանաչում ողորմությունն ու հավատը, իսկ բարիքներ ծրագրողները ձեռք կբերեն հարգանք, վստահություն։
Ինչպես որ ասվում է՝ «Ուխտ ես արել Աստծուն, ուրեմն մի՛ դանդաղիր այն կատարելու», քանզի անզգամները բարի կամեցողություն չունեն։ Ուրեմն եթե ուխտ անես, կատարի՛ր այն,
Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
Միաժամանակ ծուլության են վարժվում՝ շրջելով տնից տուն, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են, խոսում են բաներ, որոնց մասին պետք չէ խոսել։