Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Տիմոթեոսին 5:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Միաժամանակ ծուլության են վարժվում՝ շրջելով տնից տուն, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են, խոսում են բաներ, որոնց մասին պետք չէ խոսել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Միաժամանակ էլ ծուլության են վարժվում՝ տնետուն շրջելով, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են լինում, խոսում են այն, ինչ որ պետք չէ։

Տես գլուխը Պատճենել




Ա Տիմոթեոսին 5:13
14 Խաչաձեւ Հղումներ  

Ով հայտնում է գաղտնիքը, նենգությամբ է վարվում. մի՛ հաղորդակցվիր շուրթերով խաբողին։


Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թյուր բաներ կխոսեն՝ աշակերտներին իրենց հետևից տանելու համար։


Նրա տան ճանապարհները պարկեշտ են, և նա պարապության հաց չի կերել։


որոնց բերանը պետք է փակել. նրանք ամբողջ տներ են քանդում և շահամոլությունից մղված՝ ուսուցանում են այնպիսի բաներ, որ պետք չէ ուսուցանել։


Ինչպե՜ս բնավ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից և ուսուցանելու ձեզ ինչպես հրապարակավ, այնպես էլ տանը։


Նույն տանը գիշերե՛ք, կերե՛ք և խմե՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։


Քո ազգակիցների հանդեպ նենգություն չգործես և քո մերձավորի արյան թափվելուն պատճառ չդառնաս։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Դրա համար, երբ գամ, պիտի հիշեցնեմ այն գործերը, որ նա արել է՝ չար խոսքերով մեզ զրպարտելով։ Եվ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլև արգելք է հանդիսանում ընդունողներին և այդպիսիներին եկեղեցուց դուրս է հանում։


Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես մարդասպան կամ որպես գող կամ որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող,


Օրհնություններն ու անեծքները նույն բերանից են դուրս գալիս։ Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ դա այդպես լինի։


որ խելքահան անի հրայրքով ու պագշոտությամբ։ Նա տանը չի մնում,


Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։


Այդպիսով դառնում են մեղավորներ, որովհետև դրժում են իրենց առաջին խոստումը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ