Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 13:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մարդու հարստությունը իր անձի փրկագինն է, իսկ աղքատը չի հանդարտվում պատուհասներից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մարդու կյանքի փրկանքն իր հարստությունն է, բայց աղքատը կշտամբանք չի լսում։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 13:8
15 Խաչաձեւ Հղումներ  

Ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու քաջամարտիկներին՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հյուսներին ու դարբիններին տարավ։ Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։


Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպեսզի զբաղվեն այգեգործությամբ ու երկրագործությամբ։


Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։


Իսկ եթե նրան թույլատրվի փրկագին վճարել, ապա թող վճարի կյանքի համար այնչափ, որչափ կնշանակվի փրկագինը։


Կան, որ իրենց հարուստ են ցույց տալիս, բայց ոչինչ չունեն, կան, որ իրենց խոնարհ են պահում, բայց լի են մեծ հարստությամբ։


Արդարների լույսը մշտատև է, ամբարիշտների լույսը պիտի մարի։


Իմաստունների պսակը խորագիտությունն է, իսկ անմիտների ուղին՝ չարությունը։


իր թշնամությունը չի փոխանակելու ոչ մի փրկագնով, նույնիսկ առատ կաշառքով։


Աղքատ ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց նույն տեղում՝ Հուդայի երկրում, և այն օրն իսկ նրանց տվեց այգիներ ու ջրարբի հողեր։


Այնտեղ տասը մարդ կար, որոնք Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետև մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու յուղ»։ Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց։


Քեզ կթողնեմ հեզ և խոնարհ ժողովուրդ, և կվախենան Տիրոջ անունից


Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։


որովհետև ձեր կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և ձեր մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը։