Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու քաջամարտիկներին՝ տասը հազար հոգի, գերեվարեց, բոլոր հյուսներին ու դարբիններին տարավ։ Երկրի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ ամբողջ Երուսաղեմը, բոլոր իշխաններին ու բոլոր քաջարի մարդկանց՝ տասը հազար գերիների, և բոլոր հյուսներին ու դարբիններին քշեց տարավ, և ժողովրդի աղքատներից բացի ոչ ոք չմնաց։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24:14
25 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են թվերը նրանց, որոնց գերեց Նաբուքոդոնոսոր արքան. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա,


Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպեսզի զբաղվեն այգեգործությամբ ու երկրագործությամբ։


Բաբելոնի արքան գերեվարեց նաև յոթ հազար պատերազմողների, հազար հյուսների ու դարբինների՝ ամենքն էլ քաջ պատերազմիկներ, և գերության տարավ Բաբելոն։


Երկրի աղքատների մի մասին Նաբուզարդան դահճապետը թողեց այգեգործներ ու հողագործներ լինելու համար։


Զորքի բոլոր հրամանատարները, որոնք գտնվում էին դաշտում, իրենք ու իրենց զորքերը լսեցին, որ բաբելացիների արքան երկրին վերակացու է կարգել Աքիկամի որդի Գոդողիային՝ նրան հանձնելով տղամարդկանց ու կանանց և մեծաթիվ ժողովրդի, ինչպես և երկրի բնակչության աղքատ մասին, որոնց չէր գաղթեցրել Բաբելոն։


Աղքատ ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց նույն տեղում՝ Հուդայի երկրում, և այն օրն իսկ նրանց տվեց այգիներ ու ջրարբի հողեր։


ամենևին ոտքի չկանգնի, իր ուխտը պահի ու դրա մեջ հավատարիմ մնա։


Հեքոնիա արքային և տիկնոջը, ներքինիներին ու Հուդայի երկրի իշխաններին, ինչպես և բոլոր ազնվականներին, արհեստավորներին ու դարբիններին Երուսաղեմից տանելուց հետո։


Հովսիայից ծնվեցին Հեքոնիան և նրա եղբայրները՝ Բաբելոնյան գերության ժամանակ։


Բաբելոնյան գերությունից հետո Հեքոնիայից ծնվեց Սաղաթիելը. Սաղաթիելից՝ Զորաբաբելը.


Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները տասնչորսն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը՝ տասնչորս սերունդ, և Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ։


Տերը քեզ և քո ժողովրդի վրա նշանակված իշխաններին կտանի կհանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, և այնտեղ կպաշտես օտար՝ փայտե ու քարե աստվածների։


Ամբողջ Իսրայելի երկրում մի դարբին չկար, քանի որ այլազգիներն ասել էին. «Այնպես անենք, որ եբրայեցիները սուր կամ գեղարդ չշինեն»։


Իսրայելի որդիները՝ ըստ յուրաքանչյուր վայրի, որ վերադարձան Բաբելոնի գերությունից, ուր նրանց գերեվարել էր բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագավորը, և որոնց Կյուրոսը Բաբելոնից արձակեց դեպի Երուսաղեմ և Հուդայի երկիր՝ յուրաքանչյուրին իր քաղաքը, սրանք են.


հսկային, զորեղին և պատերազմող մարդուն, դատավորին, մարգարեին, տեսանողին և ծերին,


որոնք չհափշտակեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, երբ ինքը Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի ու Երուսաղեմի բոլոր ազնվականներին Երուսաղեմից գերի տարավ Բաբելոն,-


Ամբողջ Իսրայելը մարդահամարի ենթարկվեց. իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցվածներով հանդերձ սրանք գրանցվեցին Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների գրքերում։


Ինձ մոտ եկան իմ եղբայրներից, նաև Հուդայի մարդիկ, և նրանց հարցրի փրկվածների մասին, որոնք ազատվել և վերադարձել էին գերությունից, ինչպես նաև Երուսաղեմի մասին։


նաև Հուդայի արքա Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի երկրի բոլոր գերիներին, որոնք տարվեցին Բաբելոն, ես պիտի վերադարձնեմ այս վայրը,- ասում է Տերը,- թե՛ Հեքոնիային և թե՛ Հուդայի երկրի գերյալներին, քանզի պիտի խորտակեմ բաբելացիների արքայի լուծը»։


և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. մի մեծ արծիվ՝ մեծաթև, երկայնատարած, խոշոր մագիլներով, մտադրվեց Լիբանան մտնել, մայրիների ամենաընտիրից վերցրեց,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ