ԱՌԱԿՆԵՐ 12:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաքինի կինը պսակն է իր ամուսնու. ինչպես որդն է վնասակար փայտի համար, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի իր ամուսնուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Առաքինի կինն իր մարդու պսակն է, իսկ ամոթաբեր կինը նրա ոսկորների միջի փտության պես է։ |
Արդարների խորհուրդները ճիշտ վճիռներ են, իսկ ամբարիշտները առաջնորդներն են նենգությունների։
«Բազում դուստրեր հարստություն ստացան, շատերը սխրանք գործեցին, բայց դու գերազանց եղար և բոլորից անցար։
Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։
Տղամարդը չպետք է ծածկի իր գլուխը, որովհետև նա պատկերն ու փառքն է Աստծու, իսկ կինը փառքն է իր ամուսնու.
Հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր, ինչ որ ասես ինձ, բոլորը կանեմ քեզ համար, որովհետև իմ ժողովրդի ողջ տոհմը գիտի, որ դու առաքինի կին ես։