ԱՌԱԿՆԵՐ 12:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդ անօրենությամբ հաջողության չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրվեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդն անիրավությամբ չի հաստատվի, իսկ արդարների արմատը չի սասանվի։ |
Ինչպես որ մրրիկն է անցնում, այնպես էլ ամբարիշտը կկորչի, իսկ արդարը հավիտյան հաստատուն կմնա։
Մաքուր մարդու արդարությունն ուղղում է ճանապարհները, իսկ անիրավը մատնվում է ամբարշտության։
Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։
և ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք,
արմատավորված ու շինված նրա վրա և հաստատված այն հավատի մեջ, որ ուսանեցիք՝ անդադար նրան գոհություն հայտնելով։
Օրհնյալ լինի քո խոհեմությունը, և օրհնյալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, և ես չգնացի արյուն թափելու ու իմ ձեռքն ուրիշի վրա բարձրացնելու։