Աբեսաղոմը նրան ասում էր. «Քո գործերն արդար են ու դյուրին, բայց արքայի մոտ քեզ ոչ ոք ունկնդիր չի լինի»։
ԱՌԱԿՆԵՐ 12:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լավ է նրա համար, ով Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրեն մարդը պիտի կարկամի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բարին Տիրոջից բարեհաճություն կստանա, բայց նենգամիտ մարդուն նա կդատապարտի։ |
Աբեսաղոմը նրան ասում էր. «Քո գործերն արդար են ու դյուրին, բայց արքայի մոտ քեզ ոչ ոք ունկնդիր չի լինի»։
Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, Որ պատմեմ ողջ օրհնությունդ Սիոնի դստեր դռներին Եվ ցնծամ քո փրկագործությամբ։
Մոլորյալները չարիքներ են նյութում, բարիները՝ ողորմություն և ճշմարտություն։ Չարիքներ նյութողները չեն ճանաչում ողորմությունն ու հավատը, իսկ բարիքներ ծրագրողները ձեռք կբերեն հարգանք, վստահություն։
Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։
Որովհետև հազիվ թե մեկն արդար մարդու համար մեռնի. բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել։