ԱՌԱԿՆԵՐ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկերեսանի մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, իսկ վստահելի մարդը ծածկում է իրողությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բանսարկության գնացողը գաղտնիքը կհայտնի, իսկ հավատարիմ հոգի ունեցողը բանը կծածկի։ |
Բոլոր իշխանները եկան Երեմիայի մոտ ու հարցուփորձ արեցին նրան. նա պատմեց նրանց այն ամենը, ինչ իրեն պատվիրել էր թագավորը, ու նրան հանգիստ թողեցին, որովհետև ոչինչ հայտնի չդարձավ։
Քո ազգակիցների հանդեպ նենգություն չգործես և քո մերձավորի արյան թափվելուն պատճառ չդառնաս։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Միաժամանակ ծուլության են վարժվում՝ շրջելով տնից տուն, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են, խոսում են բաներ, որոնց մասին պետք չէ խոսել։
Եվ նրանք ասացին նրան. «Երդվում ենք մեր կյանքով, միայն թե մեր գաղտնիքը չբացահայտես»։ Եվ նա ասաց. «Երբ Տերն այս քաղաքը ձեր ձեռքը հանձնի, ինձ ողորմությո՛ւն արեք և ինձ հետ արդա՛ր վարվեցեք»։
Իսկ եթե մեկը վնասի մեզ, կամ հայտնես մեր այս գործը, մենք ազատ կլինենք քեզ տված մեր երդումից»։