ԱՌԱԿՆԵՐ 10:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անմիտը ծիծաղելով չարիք է գործում, իսկ մարդու իմաստությունը՝ հանճար գոյացնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անմիտի համար չարություն անելը զվարճանք է, իսկ իմաստությունը հանճարեղ մարդունն է։ |
Իմաստուններին և հանճարեղներին անմիտ են կոչում, իսկ ովքեր խոսքերով հրապուրող են, նրանց ավելի են լսում։
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։