Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։
ԱՌԱԿՆԵՐ 10:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կյանքի ճանապարհները Տերն է պահպանում։ Խրատն առանց հանդիմանության սխալ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խրատ պահողը կյանքի ճանապարհին է, իսկ հանդիմանություն մերժողը մոլորվում է։ |
Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։
Անմեղի խրատն ընդունելի է մերձավորներին, իսկ ով ատում է հանդիմանությունը, պիտի վախճանվի անարգանքով։
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
Կյանքի ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարվում են նրանով և հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա հաստատությամբ։
որոնք ուսուցանում էին ինձ և ասում. «Մեր խոսքը թող հաստատվի քո սրտում, պահի՛ր մեր պատվիրանները և ապրի՛ր,
Քանզի երազների առատության մեջ և՛ խոսքերի շատություն կա, և՛ ունայնություն։ Բայց դու քո հերթին վախեցի՛ր Աստծուց։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե հրաժարվեք Նրանից, ով խոսում է։ Որովհետև եթե նրանք, երկրի վրա Աստծու պատգամները տվող Մովսեսին մերժելով, պատժից չազատվեցին, որչա՜փ առավել չպիտի ազատվենք մենք, եթե երես դարձնենք երկնքից խոսողին,
Ահա թե ինչու մենք պետք է ավելի ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ։
Բարձրացնելով իր աչքերը՝ քաղաքի հրապարակում նա տեսավ ուղևոր մարդուն։ Ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում և որտեղի՞ց ես գալիս»։