Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։
ԱՌԱԿՆԵՐ 1:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ գուցե դուք աղոթեք ինձ, բայց ձեզ չեմ լսելու։ Չարերը փնտրելու են ինձ, բայց չեն գտնելու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ կկանչեն ինձ, բայց ես չեմ պատասխանի, կփնտրեն ինձ, բայց չեն գտնի։ |
Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։
Այն ժամանակ ձայն կտան, բայց չես լսի, որովհետև ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտավանությունից։
Ես բացեցի դուռն իմ եղբորորդու առաջ, իմ եղբորորդին անցավ, և իմ հոգին ելավ նրա խոսքի հետ։ Փնտրեցի նրան և չգտա, կանչեցի նրան, և ձայն չտվեց ինձ։
Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։
Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։
Ես էլ դրանց հետ բարկությամբ եմ վարվելու. աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ։ Ականջիս գոռան էլ, նրանց չեմ լսելու»։
Նրանք խոյերով ու պատարագներով կգնան Տիրոջը փնտրելու, բայց չեն գտնի նրան, որովհետև խույս տվեց իրենցից։
Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։
այնպես էլ կաղաղակեն Տիրոջը, բայց չի լսի նրանց և իր երեսը կդարձնի նրանցից այն ժամանակ, քանի որ նրանց չարչարեցին իրենց գործերով։
«Եվ կլինի, որ ինչպես երբ նա խոսեց, և չլսեցին նրան, նույնպես երբ աղաղակեն, չի լսի նրանց»,- ասում է Ամենակալ Տերը։
Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին։
Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»։