Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 1:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որդյա՛կ, նրանց հետ ճամփա մի՛ գնա, հեռացրո՛ւ ոտքդ նրանց շավիղներից,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որդյա՛կ իմ, նրանց հետ ճանապարհ մի՛ գնա, ոտքդ ե՛տ պահիր նրանց ուղիներից,

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 1:15
14 Խաչաձեւ Հղումներ  

Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։


Բաժնեկից ու բախտակի՛ց դարձիր մեզ. սարքենք ընդհանուր մի քսակ, մեկտեղ լինի գանձարանը մեր»։


Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կլինի, անզգամներին ընկերացողը հայտնի կդառնա։


Որդյա՛կ իմ, մի՛ նախանձիր չարերին, և մի՛ ցանկացիր նրանց մեջ լինել,


Մի՛ ստացիր նախատինքները չարագործ մարդկանց և մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին։


Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։


քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին,


Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։


Ով արդարությամբ է ընթանում, խոսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրենությունն ու անիրավությունը, իր ձեռքերը թոթափում կաշառքից, ծանրացնում ականջները, որպեսզի չլսի արյան վրիժառության մասին, փակում աչքերը, որպեսզի անարդարությունը չտեսնի,


Այսպես է ասում Տերն այդ ժողովրդին. «Այդպես սիրեցին նրանք թափառել ու իրենց չխնայեցին»։ Եվ Աստված բարեհաճ չեղավ նրանց հանդեպ. այժմ պիտի հիշի նրանց անիրավությունները և պիտի այցելի նրանց իրենց մեղքերի համար։


Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։