ԱՄՈՎՍ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կրակ կուղարկեմ Թեմանի վրա, և կրակը կուտի նրա պարիսպների հիմքերը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի վրա՝ լափելու Բոսրայի պալատները»։ |
Սուրն իմ, որ արբեցել է երկնքում, այժմ իջնելու է եդովմացիների վրա և կորստյան դատապարտված ժողովրդի վրա՝ դատաստանի համար։
Տիրոջ սուրը հագեցել է արյամբ, գիրացել է գառների, ցուլերի ու խոյերի ճարպով, քանզի Տիրոջ համար Բոսորում՝ զոհաբերություն, իսկ եդովմացիների երկրում մեծ սպանդ է լինելու։
Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։
քանի որ ես իմ անձով երդվեցի,- ասում է Տերը,- որ Եդովմի ժառանգության մեջ ապականություն, նախատինք, անապատ ու անեծք պիտի դառնաս, իսկ նրանց բոլոր քաղաքները հավիտյանս ավերակ պիտի դառնան»։
Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդովմացիների վերաբերյալ, և նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Ոչխարների հոտի վերջիններն էլ պիտի հարվածվեն, որ գնան, կանգնած չմնան, և հոտը չցրվի։
Ահավասիկ թշնամին պիտի երևա արծվի պես, պիտի սլանա ու տարածի իր թևերը նրա ամրոցների վրա, և այդ օրը Եդովմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։
այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեռքս պարզելու եմ Եդովմի դեմ, նրա միջից ոչնչացնելու եմ մարդ ու անասուն և այն անապատի եմ վերածելու, իսկ ովքեր Թեմանից փախուստի են դիմել, սրից են ընկնելու։
Աբդիուի տեսիլքը, որ Տերը հայտնեց Եդովմի մասին. «Տերը պատգամաբեր ուղարկեց ազգերին, և լսեցինք նրա պատգամը. “Ելնենք պատերազմելու Եդովմի դեմ”»։
Աստված Թեմանից կգա, և Սուրբը՝ զով և անտառախիտ լեռից։ (Դադար)։ Նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնությամբ լցվեց երկիրը։