Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 49:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդովմացիների վերաբերյալ, և նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Ոչխարների հոտի վերջիններն էլ պիտի հարվածվեն, որ գնան, կանգնած չմնան, և հոտը չցրվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է Թեմանի բնակիչների դեմ. նրանց հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 49:20
16 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է Բաբելոնի մասին, նրա խորհուրդը, որ խորհել է քաղդեացի բնակչության մասին։ Մի՞թե չպիտի ոչնչացվեն նրանց հոտի գառները, մի՞թե արոտները չպիտի ամայանան նրանցից,


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։


Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,


անելու այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ կատարվի։


Պատասխան տվեց հրեշտակը և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին,- ասաց,- ո՛չ մեծ զորությամբ և ո՛չ ուժգնությամբ, այլ իմ Հոգով,- ասում է Ամենակալ Տերը։


քանի որ ես իմ անձով երդվեցի,- ասում է Տերը,- որ Եդովմի ժառանգության մեջ ապականություն, նախատինք, անապատ ու անեծք պիտի դառնաս, իսկ նրանց բոլոր քաղաքները հավիտյանս ավերակ պիտի դառնան»։


Երբ քաղդեացիների բանակը եգիպտացիների զորքերի ահից հեռացավ Երուսաղեմից,


Մարդու սրտում բազում խորհուրդներ կան, բայց Աստծու խորհուրդը հավիտյան է մնում։


Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, Բայց ովքեր Տիրոջն են փնտրում, Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։


Կրակ կուղարկեմ Թեմանի վրա, և կրակը կուտի նրա պարիսպների հիմքերը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ