ԱՄԲԱԿՈՒՄ 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ եթե մեկը երկմտի, իմ անձը նրան չի հավանի, քանի որ իմ արդարն իմ հավատքով է ապրելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տե՛ս, նա գոռոզացել է, նրա հոգին փքված է իր մեջ և ուղիղ չէ, բայց արդարն իր հավատով պիտի ապրի։ |
Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։
իմ հրամանների համաձայն է ընթանում, իմ օրենքներն է պահում ու գործադրում, այդպիսին արդար է և հաստատապես պիտի ապրի,- ասում է Ամենակալ Տերը։-
Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։
Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում Որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը»։
որովհետև նրանով Աստծու արդարությունը, որ հավատից է, հայտնվում է հավատի համար, ինչպես որ գրված է. «Արդարը հավատով է ապրելու» (Ամբ. 2.4)։
գիտենք, որ մարդ չի փրկվել Օրենքի հրահանգները կատարելով, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Մենք հավատացինք Քրիստոս Հիսուսին, որպեսզի արդարանանք Քրիստոսի հանդեպ հավատով և ոչ թե Օրենքի հրահանգների կատարումով, որովհետև ոչ ոք չի արդարանալու Օրենքից բխող գործերով։
հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։
Արդ, իմ արդարը պիտի ապրի հավատով։ Եվ եթե մեկը երկմտում է, իմ հոգին նրան չպիտի հավանի» (Ամբ. 2.3-4)։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։