ԱՄԲԱԿՈՒՄ 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մինչև ե՞րբ, Տե՛ր, աղաղակեմ, և չլսես, զրկված՝ ձայն տամ քեզ, և չփրկես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և դու չպիտի լսես, աղաղակեմ բռնության մասին, բայց դու չպիտի ազատես։ |
Մի՞թե դու քնած մի մարդ ես, կամ մի այր, որ զուրկ է փրկելու կարողությունից։ Բայց դու, Տե՛ր, մեր մեջ ես, և քո անունը դրված է մեզ վրա, մի՛ մոռացիր մեզ։
ու թեև ասացի, թե պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղոթքներս իրեն չհասնեն։
Պատասխան տվեց հրեշտակը և ասաց. «Ամենակա՛լ Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց անտեսեցիր այս յոթանասուն տարիներին»։
Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։