Ա Պետրոս 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության ի սեր Տիրոջ՝ թե՛ թագավորին, որպես գերագույն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ հանուն Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին՝ որպես գերագույնի, |
Խաղաղությա՛մբ ապրեք այդ երկրում, ուր գերեվարեցի ձեզ, այդ երկրի համար աղո՛թք արեք Տիրոջը, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ համար ևս խաղաղություն կլինի”»։
Պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն»։
Հիսուսն էլ պատասխան տվեց և ասաց նրանց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ այդ պատասխանից մնացին ապշած։
Եվ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը և գիրն ունի դա»։ Պատասխանեցին և ասացին՝ կայսրինը։ Եվ նա ասաց նրանց. «Արդ, գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն»։
Հիշեցրո՛ւ նրանց, որ իշխանություններին ու պետություններին հնազանդվեն ու հպատակվեն և պատրաստ լինեն ամեն բարի ծառայության.
մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառքերին հայհոյելուց,