Այնտեղ բնակվող մարդիկ տկարացան ու զարհուրեցին, ամաչեցին ու դարձան վայրի խոտի նման, դալար բանջարի, տանիքին բուսած խոտի և ամեն հասնողի ոտքի կոխան։
Ա Պետրոս 1:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի «ամեն մարմին նման է խոտի, և մարդու ամբողջ փառքը՝ խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկը՝ թափվում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև «Ամեն մարմին խոտի պես է, և մարդու ամբողջ փառքը՝ խոտի ծաղկի. խոտը չորանում է, և նրա ծաղիկը՝ թափվում, |
Այնտեղ բնակվող մարդիկ տկարացան ու զարհուրեցին, ամաչեցին ու դարձան վայրի խոտի նման, դալար բանջարի, տանիքին բուսած խոտի և ամեն հասնողի ոտքի կոխան։
Գինին ուրախացնում է մարդու սիրտը, Յուղը՝ զվարթացնում երեսը, Իսկ հացն ամրացնում է մարդու սիրտը։
Հոգիս Տիրոջը հուսաց։ Առավոտյան պահից մինչև երեկո, Առավոտյան պահից Իսրայելը Տիրոջը հուսաց։
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։
Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։