Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և Հովելի որդի Ամայի որդի Օզուզի որդի Իբաղեին, որ բնակվեց Արոյերում, Նաբավում ու Բելմաոնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և Հովելի որդու՝ Սեմայի որդու՝ Ազազի որդին՝ Բաղան։ Նա բնակվում էր Արոերում՝ մինչև Նաբավ և Բեելմոն։ |
Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։
հավիտյան լքված՝ պիտի դառնա հոտերի մակաղատեղի և նախիրների հանգրվան, և ոչ ոք չի լինելու, որ քշի նրանց։
այդ պատճառով ահա ես թուլացնելու եմ Մովաբի թիկունքը քաղաքների բարձրավանդակների կողմից, ընտրագույն երկիրը՝ Բեթի ու Ասիմոթի տունը, որ քաղաքի աղբյուրից ավելի վերև է՝ ծովեզերքի մոտերքը։
Բեելմեովնը՝ չորս կողմից պարսպապատ, և Սեբաման։ Կառուցած քաղաքներն անվանեցին իրենց անուններով։
«Բարձրացի՛ր Աբարիմ լեռնաշղթայի Նաբավ լեռը, որը գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ Իսրայելի որդիներին իբրև ժառանգություն։
Մովսեսը Մովաբի հովտից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փոգովրի գագաթը, որ գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան,
ամորհացիների թագավոր Սեհովնը, որը բնակվում էր Եսեբոնում և տիրում էր Արոյերից մինչև Առնովնի ձորը՝ ձորաբերանը, Գաղաադի կեսը, մինչև Հաբովկի հեղեղատը, որ ամովնացիների սահմանն է,