Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 34:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Մովսեսը Մովաբի հովտից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փոգովրի գագաթը, որ գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Մովսեսը Մովաբի դաշտերից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փասգայի գագաթը, որը գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 34:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտի հեռանալուց հետո Աստված Աբրամին ասաց. «Բարձրացրո՛ւ քո աչքերը և կանգնածդ տեղից նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու ծով [𝕸 արևմուտք]։


Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայր Ղովտը գերի է ընկել, հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին։


Աստվածային տեսիլքի մեջ նա ինձ բերեց Իսրայելի երկիրն ու դրեց մի չափազանց բարձր լեռան վրա, իսկ դրա վրա՝ դեմ հանդիման, կար քաղաքի պես մի շինվածք։


Բամովթից մի հովիտ Մովաբում՝ Կոփածո [𝕸 Պիսգա] կոչված լեռան գագաթի մոտ, որ նայում է դեպի անապատ։


Նա վերցրեց նրան ու գնաց Դիտանոց [𝕸 Ցոֆիմ] ագարակը՝ Կոփածո լեռան գագաթին, այնտեղ կառուցեց յոթ բագին և ամեն մի բագինի վրա մատուցեց մեկական զվարակ ու խոյ։


Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր այն կողմում գտնվող լեռը՝ Նաբավ լեռը, և դիտի՛ր քանանացիների երկիրը, որը ես Իսրայելի որդիներին եմ տալու որպես կալվածք։


Մեկնեցին Գեղմովն Դեբղաթեմից և բանակեցին Աբարիմ լեռների վրա՝ Նաբավի դիմաց։


Բարձրացի՛ր Կոփածո [𝕸 Պիսգա] լեռան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հյուսիսի, հարավի ու արևելքի ուղղությամբ, աչքերովդ տե՛ս, որովհետև Հորդանան գետի այն կողմը չես անցնելու։


«Բարձրացի՛ր Աբարիմ լեռնաշղթայի Նաբավ լեռը, որը գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ Իսրայելի որդիներին իբրև ժառանգություն։


դիմացի՛ց պիտի տեսնես այդ երկիրը, բայց այնտեղ չպիտի մտնես»։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս է այն երկիրը, որ երդվելով Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասել եմ. “Քո հետնորդներին եմ տալու դա”։ Այս երկիրը ցույց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու»։


Դանի որդիները կորցրեցին իրենց սահմանները։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով և ավաններով հանդերձ։


Եվ գնացին։ Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը քանանացիների երկրում գտնվող Սելովում բաժանվեցին Իսրայելի որդիներից, որպեսզի գնան Գաղաադի երկիրը՝ իրենց կալվածքի երկիրը, որ ժառանգել էին Մովսեսի միջոցով՝ Տիրոջ հրամանի համաձայն։


Եվ Հոգին եկավ ինձ վրա ու տարավ դեպի մի բարձր ու մեծ լեռ և ցույց տվեց ինձ մեծ ու սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։


Քաղաքի անունն Իսրայելի որդու՝ իրենց հոր անունով Դան կոչեցին. իսկ նախապես քաղաքի անունը Լայիսա էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ