Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են Դավթի որդիները, որ նրա համար ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամովն՝ ծնված հեզրայելացի Աքինովամից, երկրորդը՝ Դաղուիա՝ ծնված կարմելացի Աբիգեայից, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք էին Դավթի որդիները, որոնք ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամնոնը՝ հեզրայելացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիելը՝ կարմելացի Աբիգեայից, |
Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։
Եվ Աբեսաղոմի զինվորներն Ամովնին արեցին այն, ինչ հրամայել էր Աբեսաղոմը։ Արքայի բոլոր որդիները ելան, և ամեն մեկն իր ջորին հեծնելով՝ փախավ։
Սավուղի տան ու Դավթի տան միջև սաստիկ պատերազմ եղավ։ Դավթի տունը գնալով հզորանում էր, իսկ Սավուղի տունը գնալով տկարանում էր։
Դավիթը Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո ուրիշ կանայք ու հարճեր ևս առավ։ Դավիթն ուրիշ տղաներ և աղջիկներ էլ ունեցավ։
Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները և սովկաթացիները։ Սրանք են Հռեքաբի ցեղի հայր Եմաթից առաջացած ցեղերը։
Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։
երրորդը՝ Աբեսաղոմ՝ Գեսուրի թագավոր Թողմայի դուստր Մովքայի որդին, չորրորդը՝ Ադոնիա՝ Ագիթի որդին,
Ինքը՝ Դավիթն ու իր մարդիկ, ամեն մեկն իր ընտանիքով, Դավիթն էլ իր երկու կանանց՝ Աքինովամ Հեզրայելացու և Նաբաղ Կարմեղացու կին Աբիգեայի հետ բնակվեցին Գեթում՝ Անքուսի մոտ։