Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:55 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

55 Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները և սովկաթացիները։ Սրանք են Հռեքաբի ցեղի հայր Եմաթից առաջացած ցեղերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

55 Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին՝ թարգաթացիներ, սամաթացիներ և սոկաթացիներ։ Սրանք Ռեքաբի տան հայր Եմաթից առաջացած կենեցիներն էին։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:55
11 Խաչաձեւ Հղումներ  

Հեուն գնաց այնտեղից և հանդիպեց իրեն ընդառաջ եկող Ռեքաբի որդի Հովնադաբին։ Նա բարևեց նրան ու ասաց. «Արդյոք քո սիրտը հավատարի՞մ է, ինչպես իմ սիրտն է հավատարիմ քո հանդեպ»։ Հովնադաբն ասաց. «Հավատարիմ է»։ Հեուն ասաց. «Եթե այդպես է, ձեռքդ ի՛նձ տուր»։ Սա տվեց իր ձեռքը, և նա իր մոտ՝ մարտակառքի վրա, բարձրացրեց նրան։


Սաղոմոնի որդիներն էին՝ Բեթղեհեմ, Նետոփաթի, Ատարովթ, Հովաբի ցեղը, մանաթացիների կես ցեղը և Եսարային։


Սրանք են Դավթի որդիները, որ նրա համար ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամովն՝ ծնված հեզրայելացի Աքինովամից, երկրորդը՝ Դաղուիա՝ ծնված կարմելացի Աբիգեայից,


Այս Եզրասը, որ վերադարձավ Բաբելոնից, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից Մովսեսին տրված Օրենքի հմուտ գիտակ էր։ Թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց, որովհետև Աստծու ձեռքը նրա հետ էր։


դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. այս աշխարհի ողջ գոյության ընթացքում թող Ռեքաբի որդի Հոնադաբի որդիներից այր մարդ չպակասի իմ առաջ կանգնելու համար”»։


Ինչո՞ւ եք ասում. “Մենք իմաստուն ենք, և Աստծու օրենքները մեր մեջ են”. ահա դրա համար սուտ դուրս եկավ դպիրների կարգը,


Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։


Կինեցի Քաբերը, բաժանվելով Մովսեսի աներ Հովբաբի որդի Կինեի որդիներից, իր վրանը կանգնեցրեց Հանգստացողների կաղնու մերձակայքում՝ Կադեսի մոտ։


Սավուղն ասաց կինեցիներին. «Խո՛ւյս տվեք, հեռացե՛ք ամաղեկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանի որ Եգիպտոսից ելնելու ժամանակ բարյացակամ եք եղել Իսրայելի որդիների հանդեպ»։ Եվ կինեցիները Ամաղեկի զորքից հեռացան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ